Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ժան Իվ Դրիան. ԻՊ-ը պարտվում Սիրիայում և Իրաքում

Ժան Իվ Դրիան. ԻՊ-ը պարտվում Սիրիայում և Իրաքում
01.09.2017 | 11:27

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրում Սիրիայում և Իրաքում՝ Parisien-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Դրիանը: «ԻՊ-ը պարտվում է: Իրաքում մենք արդեն հետպատերազմական իրավիճակում ենք, եթե նույնիսկ որոշ վայրերում մարտերը շարունակվում են, սկսվել է վերականգնում, կայունացում, հրադադար: Սիրիայում քաղաքացիական և ջիհադականների դեմ պատերազմ է: Ռազմական տրամաբանությունը կհանգեցնի ԻՊ-ն արմատախիլ անելուն»,- ասել է նախարարը:

Մեկնաբանելով այդ հակամարտություններում Ֆրանսիայի դերը՝ Ժան Իվ Դրիանը հայտարարել է, որ «Ֆրանսիան վերադարձել է և նորից խաղացող է դարձել» այդ հարթակում:

Դիտվել է՝ 2186

Մեկնաբանություններ